‘Ալեքսիս Սանչիս. Ես լավագույներից մեկն եմ աշխարհում, թեկուզ գոլ չեմ խփում’

848

«Բարսելոնայի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչիսը նշել է, որ գոլերի բացակայությունը չի ազդում խաղամակարդակի վրա:

«Ես «Բարսելոնայում» ամեն ինչից գոհ եմ: գիտակցում եմ իմ կարեւորությունը թիմի եւ իմ երկրի համար:

Ինձ գերազանց հաշիվ եմ տալիս, թե ինչպիսի խաղացող եմ ես: Ես հիանալի ֆուտբոլիստ եմ եւ գիտեմ, որ կարող եմ հաղթանակներ բերել իմ թիմին: Ես մնում եմ աշխարհում լավագույներից մեկը, եթե նույնիսկ գոլ չեմ խփում»,- Սանչիս խոսքերն է մեջբերում Football-Italia-ն:

Այս մրցաշրջանում Սանչիսը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 20 խաղ եւ խփել 2 գոլ:

Հիշեցնենք, որ Սանչիսի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Յուվենտուսը» եւ «Ինտերը»:

Նախորդ հոդվածը‘Կաշառք ստանալու պահին գումարտակի հրամանատար է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Իշխանությունները որևէ զիջումներ անելու խնդիր չունեն’