‘Ալեքս Ֆերգյուսոն. Ազնիվ չէ, որ «Ռեալը» առավելություն ունի’

773

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալի» հետ խաղին ընդառաջ, որը տեղի է ունենալու փետրվարի 13-ին՝ Մադրիդում, իր դժգոհությունն է հայտնել Անգլիայի Պրեմիեր-լիգայի օրացույցից:

«Մանչեսթեր Յունայթեդը« «Էվերթոնի» հետ կիրակի օրն է խաղալու, մինչդեռ մադրիդյան ակումբը Իսպանիայի առաջնության շրջանակներում «Սեւիլյայի» հետ խաղալու է շաբաթ օրը:

Պրեմիեր-լիգան հեռուստատեսության հետ պայմանագիր է կնքել, եւ այժմ ամեն ինչ նրա վերահսկողության տակ է: Բայց հեռուստատեսությունը զրկում է մեր ակումբներին Եվրոպայում հաջողակ լինել: Դա հիմարություն է, «Ռեալը» մեկ օր ավելի շատ է հանգստանալու, ինչը առավելություն է տալիս նրան: Դա ազնիվ չէ:

Մնացած առաջնություններում Եվրոգավաթներում իրենց ներկայացուցիչների համար զիջումներ են անում: Հիմա ի՞նչ անել: Խաղադաշտ չմտնե՞լ: Ես, ի դեպ, կցանկանայի դա»,- Ֆերգյուսոնի խոսքն է մեջբերում BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Շտապօգնության ուշացման պատճառով հիվանդի հարազատները ծեծել են վարորդին’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի դիպուկահարի կրակից հայ զինծառայող է մահացել’