‘Ալեքս Ֆերգյուսոն. Վան Պերսին վնասվածք է ստացել՝ բախվելով տեսախցիկին. Տեսանյութ’

819

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հաստատել է այն տեղեկությունը, որ թիմի հարձակվող Ռոբին վան Պերսին Անգլիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» հետ խաղում (2:0) վնասվածք է ստացել:

«Ռաֆայելը ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ: Հնարավոր է, ամսվա գոլը: Վան Պերսին նույնպես հիանալի պահ ուներ, սակայն դարպասապահը փրկեց իր թիմին:

Հիանում եմ Գիգզով, որը գոլ խփեց. նա պարզապես անհավանական անձնավորություն է:

Իսկ Վան Պերսին բախվել է տեսախցիկի հետ: Մենք նրա վիճակը վաղը կգնահատենք: Հուսով եմ, որ «Ռեալի» հետ պատասխան խաղին նա կապաքինվի»,- Ֆերգյուսոնի խոսքն է մեջբերում BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցնում է «զանգվածների կառավարման մեթոդաբանության» մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին’