‘Ալժիր-Ռուսաստան. Ռուսների վճռական ճակատամարտը ‘

1015

H խումբ, հուլիսի 26, ժամը` 23:59, Կուրբիտա,   «Արենա Բայշադա» մարզադաշտ,

Գլխավոր մրցավար` Ջյունետ Չակիր (Թուրքիա)

 Այս խմբում կհանդիպեն Ալժիրն ու Ռուսաստանը: Խաղից հետո կորոշվի խմբում երկրորդ տեղի հարցը: Դեռևս մեծ հնարավորություններ ունի աֆրիկյան հավաքականը, որը 2 կետով առաջ է Ռուսաստանից:

Ալժիր. Աֆրիկյան թիմը մեկնարկային կազմում կարողացավ մի լավ փչացնել հակառակորդների նյարդերըԲելգիայի հետ խաղում աֆրիկացիները ցույց տվեցին, որ իրենք այնպիսի թիմ են, որոնց հետ պետք է անպայման հաշվի նստել: Ալժիրցիներն արդարացիորեն վաստակեցին 3 միավոր ասիական թիմի հետ խաղում` ցուցադրելով արդյունավետ և բովանդակալից ֆուտբոլ: Հիմա արդեն Հալիլհոջիչի սաներին բավական է ոչ-ոքի արդյունքը` հաջորդ փուլ դուրս գալու համար: Ալժիրցիները պատրաստ են կենաց ու մահու պայքարի: 

Ռուսաստան. Ռուսաստանի հավաքականը կարող է անփառունակ ավարտել Աշխարհի առաջնությունում իր ելույթները: Ֆաբիո Կապելոյի սաները դեռևս ոչ մի հաղթանակ չունեն իրենց հաշվին, որը բարդացնում է փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը: Ալժիրցիների հետ խաղը Ռուսատանի համար կդառնա վճռորոշ: Խոսքը միայն Աշխարհի առաջնության մասին չէ: Պարտությունից հետո Ռուսաստանի ֆուտբոլիստները բացասական լիցքերով կպարուրվեն, այդ պատճառով ամեն ինչ շտկելու համար հարկավոր է միայն ու միայն վստահ հաղթանակ:


Նախորդ հոդվածը‘Երկինք, օդանավ, քաղաքական գործիչ. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’