ՌԴ-ում Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը քվեարկել է հօգուտ Քըլըչդարօղլուի

186

Ռուսաստանի տարածքում Թուրքիայի քաղաքացիների կեսից ավելին՝ 54,47 %-ը, պաշտպանել է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։

Այդ մասին վկայում են ԿԸՀ տվյալները, որոնք երկուշաբթի հրապարակել է Anadolu գործակալությունը։

Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին քվեարկել է թուրք քաղաքացիների 38,26 %-ը, «ԱԹԱ» դաշինքի առաջնորդ Սինան Օգանը ստացել է 4,24 % ձայն։

Այս տվյալներն ստացվել են ՌԴ տարածքում քվեատուփերի 93,75 %-ը մշակելուց հետո։ Ռուսաստանում Թուրքիայի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 34,25 %։ Քվեարկությանը մասնակցել է 4 644 մարդ, 25 ձայն անվավեր է ճանաչվել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱլիևը շնորհավորել է Էրդողանին քվեարկության արդյունքների կապակցությամբ
Հաջորդ հոդվածըՀռոմ․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ չորրորդ շրջան