Ալիևը տեղեկացրել է Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չեղարկելու մասին

378

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։

«Բրյուսելում հանդիպումը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ  Հաքմեթ Հաջիևը (Ադրբեջանի նախագահի օգնական) ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհամաձայնի հանդիպել միայն այն պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։ Դա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»,- հայտարարել է Ալիևը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԴաշնային խորհրդում Զելենսկու հայտարարությունը Ղրիմի մասին անհույս երազանք են անվանել
Հաջորդ հոդվածըԱԱ-2022. Իրանի հավաքականն ավելացված ժամանակում երկու գոլ խփեց և հաղթեց (տեսանյութ)