‘Ալիև. Հայաստանը Ադրբեջանի պատմական հողն է’

1697

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նորից հայտարարել է, թե իբր Հայաստանը Ադրբեջանի պատմական տարածքն է: «Հայաստանն իրոք Ադրբեջանի պատմական հողն է, ուր մենք ապագայում կվերադառնանք: Երիտասարդությունը, երեխաները պետք է ապրեն մեր պատմական հողեր վերադարձի գաղափարով` ներառյալ Հայաստանը»: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` այդ մասին Ալիեւը հայտարարել է հունվարի 22-ին՝ Գյանջայում: «Ես այդ մասին բազմիցս ասել եմ և մեկ անգամ ևս ուզում եմ ասել. ապագայում ադրբեջանցիները պետք է վերադառնան մեր բոլոր պատմական հողեր, որոնք չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով և դրա հարակից տարածքներով: 19-րդ դարի ոչ այնքան վաղ պատմությունում նշվում է ընդարձակ տարածքը, որտեղ ապրել են ադրբեջանցիներ»,- հայտարարել է նա: Նշելով Ադրբեջանի զարգացումը վերջին 20 տարիներին, չնայած «օկուպացիային» և դժվարություններին, Ալիևը խոստացել է զարգացումը դարձնել առավել սրընթաց և զուգընթաց «վերականգնել տարածքային ամբողջականությունը»՝ հորդորելով «դրանում ոչ մի կասկած չունենալ»:

 

 

Նախորդ հոդվածը‘Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարվել’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’