‘«Ալ-Քաիդայի» առաջնորդը եգիպտացիներին կոչ է արել առևանգել արտասահմանցիներին’

806

«Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի առաջնորդ Այման ալ- Զավահիրին Եգիպտոսի բնակիչներին կոչ է արել հանուն իսլամի մղվող պայքարի առևանգել արևմտյան երկրների քաղաքացիներին, հայտնում է France-Presse  գործակալությունը:

Ալ-Զավահիրիի մոտ մեկ ժամ տևողությամբ տեսաուղերձն ինտերնետում տարածվել է Իսրայելի և Եգիպտոսի հարաբերությունների նշմարվող  կարգավորման, ինչպես նաև օրերս Թել-Ավիվի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադար հաստատելու վերաբերյալ ոչ պաշտոնական  համաձայնություն ձեռք բերելու կապակցությամբ: Հաղորդվել էր, որ ինչպես և նախկինում՝ այդ բանակցություններում որպես միջնորդ հանդես է եկել Կահիրեն:

Նախորդ հոդվածը‘Վազգեն Մանուկյանը Հոկտեմբերի 27-ի մասին. Հա, դեպք ա էղել, բռնվել են նրանք, ովքեր որ բռնվել են ‘
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիները նվազագույն աշխատավարձի մասին (տեսանյութ)’