‘«Ալ-Քաիդան» ուժեղացնում է իր ներկայությունը սիրիական ընդդիմության շարքերում’

846

Ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորումն ավելի ու ավելի նշանակալի ներկայություն է ձեռք բերում սիրիական զինյալ ընդդիմության շարքերում, այսպիսի տեղեկություններ է հնչեցրել Գերմանիայի հետախուզության դաշնային ծառայության (BND) ղեկավար Գերհարդ Շինդլերը, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

 «Սիրիայում գոյություն ունեն ահաբեկչական խմբավորումներ, որոնք ընդգրկված են «Ալ-Քաիդայի» մեջ և ուժեղ ազդեցություն ունեն»,- ասել է Շինդլերը: Ըստ նրա՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ մարտերին մասնակցում են արդեն մի քանի հազար գրոհայիններ իսլամական ծայրահեղական «Ջեբհաթ-ան-Նուսրա» խմբավորումից, և նրանց դերակատարումն աստիճանաբար ավելի ու ավելի կարևոր է դառնում, հաղորդել է  РБК-ն:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ. ՊՍԺ — «Բարսելոնա» և «Բավարիա» — «Յուվենտուս»’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել մի քանի երկրների դեսպանների թեկնածուներին’