‘Վրաստանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել մի քանի երկրների դեսպանների թեկնածուներին’

859

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել Վրաստանի դեսպանների թեկնածուներին: Ինչպես հաղորդել են այսօր Վրաստանի խորհրդարանից՝ հաստատման է ներկայացվել հինգ դեսպանների թեկնածություն: Այսպիսով՝ Վրաստանի դեսպանի պաշտոնի համար ներկայացվել են. Ղազախստանում՝ Զուրաբ Պատարիձեն, Թուրքիայում՝ Իրակլի Կոպլատաձեն, Ադրբեջանում՝ Թեյմուրազ Շարաշենիձեն, Լիտվայում՝ Խաթունա Սալուկվաձեն: Եվրոպայի խորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար առաջարկվել է Կոնստանտին Կորկելիայի թեկնածությունը: Դեսպանների թեկնածությունները պատգամավորները կհաստատեն խորհրդարանի առաջիկա նիստում, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘«Ալ-Քաիդան» ուժեղացնում է իր ներկայությունը սիրիական ընդդիմության շարքերում’
Հաջորդ հոդվածը‘Բալոտելին գտել է իր երազած աղջկան. Ֆոտո’