‘ԱԽՔ-ը վելեյբոլի ֆեդերացիան ժառանգել է Լիսկայից. Մամուլ’

1010

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը հրաժարվել է վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից իր զբաղվածության պատճառով, քանի որ միաժամանակ նաև կարատեի ֆեդերացիայի նախագահն է. «Ես անցած տարի էի ուզում հրաժարվել, ճիշտն ասած, տղաների մեծ մասը խնդրեց, ու ես այս մեկ տարին էլ շարունակեցի աշխատել»։ Ս. Խաչատրյանն ասել է, թե ինքը տեղյակ չի եղել, որ իրեն այդ պաշտոնում փոխարինելու է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։

Մեր հարցին, թե արդյոք Ա. Բաղդասարյանը արժանի փոխարինող է, կկարողանա այդ աշխատանքը լիարժեք կատարել, Խաչատրյանը պատասխանեց. «Դե ես ի՞նչ ասեմ, դա այնպիսի գործ է, որ իրենից է կախված, էլի՜։ Հիմա ինքը պետք է կազմակերպի։ Ամենօրյա աշխատանք պահանջող գործ է, ինձ թվում է՝ կկարողանա»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: 

Նախորդ հոդվածը‘Մալայզիա. Բուհը քննադատվում է՝ Կիմ Չեն Ինին դոկտորի կոչում շնորհելու համար’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետի բրյուսելյան այցը և «Էյր Արմենիան». Մամուլ’