‘Ակտիվիստները պատմում են ոստիկանական ապօրինությունների մասին (Տեսանյութ)’

2205

Ինչպես արդեն հաղորդել էինք, հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ էներգիայի թանկացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունում բերման է ենթարկվել 20-ից ավելի քաղաքացի: Այս պահին բոլոր բերման ենթարկված ակտիվիստները ազատության մեջ են: Ի դեպ, ոստիկանությունը մինչեւ այս պահը որեւէ պաշտոնական հայտարարություն չի տվել կատարվածի կապակցությամբ: 

iLur.am-ի հետ զրույցում ակտիվիստները նշեցին, որ իրենց հանդեպ բռնություն են գործադրել հատկապես բերման ենթարկելու ժամանակ, որի արդյունքում ստացել են բազմաթիվ վնասվածքներ: Նշենք, որ ակտիվիսներից երկուսին Կենտրոնի ոստիկանության բաժանմունքից տեղեփոխել են հիվանդանոց: Ակցիայի մասնակիցների խոսքով` իրենք հետեւողական են լինելու ոստիկանական ապօրինությունների նկատմամբ եւ դիմելու են համապատասխան մարմիններին:

Նախորդ հոդվածը‘Facebook-ը հեռացրել է ուկրաինացիներին սպանելու կոչ անող ռուս պրոֆեսորի կայքէջը’
Հաջորդ հոդվածը‘Գերմանացի գիտնականն իրեն կսառեցնի 150 տարով’