‘«Կոնգրեսն օկուպացնել» չհաջողվեց. ոստիկանությունը ցրեց ցուցարարներին, որոնք փորձում էին ներխուժել Իսպանիայի խորհրդարան ‘

1020

Մադրիդում հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք վճռականորեն բողոքում էին երկրի կառավարության վարած քաղաքականության դեմ: Ցուցարարները դժգոհում էին ոչ միայն  ահռելի չափերի հասնող գործազրկությունից, այլև քաղաքական-տնտեսական համակարգից առհասարակ, ընդ որում՝ ոչ միայն Իսպանիայում, այլև ողջ Եվրամիությունում:

Սկզբում ամեն ինչ համեմատաբար խաղաղ էր: Իրավապահներն ամեն կերպ թույլ չէին տալիս, որպեսզի ցուցարարներն իրենց դժգոհությունները անմիջականորեն հայտնեն պատգամավորներին: Կոնգրեսի շենքի շուրջը դեռ մեկ տարի առաջ բարիկադներ էին կառուցվել, որոնք էլ ցուցարարները փորձում էին գրոհով գրավել: Երեկոյան կողմ շենքի մատույցներում իսկական մարտեր ծավալվեցին: Հաղորդվել է երկու կողմից առնվազն վաթսուն վիրավորների մասին,  գրեթե երեսուն հոգի՝ առավել ակտիվ ցուցարարներ ձերբակալվել են:

Նախորդ հոդվածը‘Ահաբեկչության հետևանքով 7 զինծառայող է զոհվել Թուրքիայում’
Հաջորդ հոդվածը‘Վենգեր. Արշավինը սուր մրցակցության զոհ է’