‘Ահազանգ. Ոստիկանները խոչընդոտում են լրագրողի աշխատանքներին ‘

1435

«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանն «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է, որ ըստ մեր դեռեւս չճշտված տեղեկությունների, «Արայ» խանութների ցանցի՝ ինքնասպան եղած տիրոջ տանն այս պահին ոստիկաններ եւ հատուկջոկատայիններ են գտնվում: Խնդիրը, ըստ աղբյուրի,  վերաբերում է 2011-ի հոկտեմբերին ինքնասպան եղած Արայիկ Պետրոսյանի երեխային, որին ցանկանում են տանել հոր ընտանիքից:

Պետրոս Ղազարյանը տեղեկացնում է, որ տան դիմաց է գտնվում «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրողը, որի աշխատանքներին խոչընդոտում են ոստիկանները:

«Մեր լրագրողի զանգին (ոստիկանության լրատվական ծառայության պետ) Աշոտ Ահարոնյանը խոստացել է հարթել խնդիրը, բայց դրանից հետո ոչ իմ, ոչ լրագրողի հարցերին այլեւս չի պատասխանում: Հարգելի ոստիկանություն, շատ էլ, որ մեր ազգանունը Շամշյան չի, եւ ուղիղ կապ չունենք ձեզ հետ: Լրագրողների աշխատանքներին խաչընդոտելը հանցագործություն է», — գրում է Պետրոս Ղազարյանը:  

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» Մոսկվայում խնդիրներ չունեցավ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը Օբամայից ‘