‘Աղվան Հովսեփյանի մղձավանջը. «Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումները իրականացված են»’

1229

Մարտի 1-ի գործով բացահայտվել են բազում դրվագներ, մի շարք անձինք դատապարտվել են, եւ նրանցից որեւէ մեկի դատավճիռը չի փոփոխվել դատական ատյանների կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նրա խոսքով՝ մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումները իրականացված են:

Նշենք, որ Հովսեփյանը այդպես էլ չասաց մարտի 1-ի գործով քննչական խմբի նախագահի անունը: Իսկ թե ի՞նչ բացահայտումների մասին է խոսքը, եւ ի՞նչ անձինք են դատապարտվել`, նա այդպես էլ չնշեց (միգուցե իր մասնակցությամբ մղձավանջ էր տեսել -խմբ.):

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Չի՛ կարող մասնավոր ԾԻԳ-ը պետական մարմնի ֆունկցիա իրականացնել. Տեսանյութ ‘
Հաջորդ հոդվածը’54 մլն դրամ՝ սեպտեմբերի 21-ի միջոցառման համար’