‘Ջհանգիրյան. Չի՛ կարող մասնավոր ԾԻԳ-ը պետական մարմնի ֆունկցիա իրականացնել. Տեսանյութ ‘

994

ԱԺ-ում քննարկվում է 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ նշելով.  

«Էստեղ սահմանադրականության խնդիր կա: Ես դեմ չեմ արտոնյալ վարկերին, երկրները պետք է զարգանան նաեւ այլ աղբյուրներից, նաեւ վարկային միջոցներ ներգրավելով, բայց մեր Սահմանադրությունը ասում է, որ պետական իշխանությունը իրականացնում են Սահմանադրությամբ նախատեսված մարմինները՝ տվյալ դեպքում կառավարությունը, նրա լիազոր մարմինները: Հիմա, մենք վարկային ծրագրով բերում ենք մի հատ ԾԻԳ ենք սարքում, գրասենյակ ենք սարքում, եւ դրանց օժտում ենք պետական լիազոր մարմնի իրավունքով, որը հակասահմանադրական է: Ցավոք, որտեղ մեր ՍԴ-ն պետք է ինչ-որ բան տեսնի, չի տեսնում, իսկ որտեղ չկա ոչ մի բան, ինչ-որ բաներ է հայտնագործում: 

Էս փողը պիտի բերեր կառավարությունը, մտցներ պետբյուջե, ձեր ֆինանասավորման գրաֆայի տակ, դուք էլ ձեր կառույցներով եթե ինչ-որ բան պիտի պատվիրեիք, կներգրավեիք պայմանագրային կարգով: 

Էստեղ լուրջ սահմանարդաիրավական խնդիր կա: Չի՛ կարող մասնավոր ԾԻԳ-ը պետական մարմնի ֆունկցիա իրականացնել: Ես դեմ չեմ էս վարկային ծրագրին, բայց այս ծրագիրը ոչ թե պետք է ԾԻԳ ստեղծի, այլ պետք է այդ գումարները մտնեն բյուջե»:  

Նախորդ հոդվածը‘Գերակա հանրային շահ ճանաչվող տարածքների ցանկն ընդլայնվում է, իսկ վարկերը ավելանում են’
Հաջորդ հոդվածը‘Աղվան Հովսեփյանի մղձավանջը. «Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումները իրականացված են»’