‘Աղվան Հովսեփյանի վերջին հրաժեշտը դատախազության դռանը. Ֆեյսբուքյան արձագանքներ. Տեսանյութ’

2738

Արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրաժեշտը դատախազության աշխատակիցներին, եւ հատկապես՝ Գլխավոր դատախազության դռան առաջ խոնարհվելն ու համբուրելը, զվարճանքի առիթ է դարձել Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերի համար: Ֆեյսբուքում այս առթիվ արդեն բազմաթիվ գրություններ են հայտնվել, որոնց մի մասը զվարճալի և հեգնական են:

Ներկայացնում ենք այս առթիվ ամենաուշագրավ և զվարճալի արձագանքները:

Մարինե Պետրոսյան.

Դատախազների եւ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ շրջանում տխրությունից զոհվածներ չկա՞ն` Աղվան ԲԱՐԵՍՐՏԻ հեռանալու ողբերգական առիթով:

Արեգ Գևորգյան

Աղվան Հովսեփյանի հեռանալը ոչ մի դրական, կամ բացասական նշանակություն չի կարող ունենալ դատախազության վրա: Ներկայիս իրավիճակի պահպանման պայմաններում այս պաշտոնը զբաղեցնողի գործերը երբեք կախված չեն լինելու նրա անձնական, մարդկային որակներից: Քանի դեռ երկիրը ղեկավարվում է իշխանական թևերի հավասարակշռությունը խախտած, ոչ օրինակարգ Սերժ Սարգսյանը, ցանկացած պաշտոնյա սպասարկելու է ռեժիմի շահը, կատարելու է նրա հակաժողովրդական հրամանները: Կարճ ասած, քանի դեռ Հայաստանը ղեկավարվում է իշխանությունը բռնազավթողի կողմից, դատախազի պաշտոնը մշտապես զբաղեցնելու են հանցագործներ:

Շաքե Իսայան

Ասում են շատ կապված էր դռան հետ J: Եթե Աստված մի դուռ փակում է,ապա մյուսն անպայման բացում է. ըստ հավաստի տեղեկությունների, մտածում է Աղվան Հովսեփյանը J:

Սիրիկ Եսայան

Նա գնաց մենակ…. Արա, բայց դու կեղտ ըլնելուց բացի, նաև յաման շոՎումեն ես, հաաաա J: 

Անի Մինասյան

«Վկա է Աստված, արել եմ ամեն ինչ, որպեսզի համակարգը կայանա»,-խոստովանել է ոճրագործ Աղվանը. այո, նա արել է հնարավորը՝ ՀԱՄԱԿԱՐԳԸ կայացնելու ուղղությամբ, ու դա մի օր կպատժվի:

Վլադ Հովհաննիսյան

Նոր Աղվան Հովսեփյանի հրաժեշտի սրտառուչ ու սրտաճմլիկ վիդեոն էի նայում…: Նենց էին աշխատակիցները հաջող անում, տխուր դեմքերով ու երկու ձեռքը սեղմելով, կարծես վիշտ լիներ ու մարդուն ցավակցեին…: Ու դա բնական ա, քանի որ ՀՀ-ում, հատկապես էդ սերունդի մոտ, պաշտոնին հրաժեշտ տալը վշտի պես մի բան է. դեռ վշտից էլ ծանր մի բան… անհաղթահարելի սուգ: Ամոթ ա արա, թարգեք:

Համլետ Կիրակոսյան

Աղվան Հովսեփյանը մեծ հետք թողեց հայոց արդարադատության հերն անիծելու գործում, որի բարձրակետը Մարտի 1-ն էր…:

Կարեն Թովմասյան

Աղոթող ոստիկանապետ, ծնկի իջնող և «սրբի» դուռը համբուրող գլխավոր դատախազ, իսկական կղերապետություն ենք դառել՝ վրեքս խաբար չկա:

Լեւոն Բարսեղյան

էդ շատ առաջներում էր կռապաշտություն, հիմա դռապաշտություն է…:

Երվանդ Վարոսյան

Այսօր դու ես պաչում դուռը, վաղը դուռը կպաչի քեզ։ Ա.Հովսեփյան

Արո Սարդարյան

Աղվանը իր այդ դուռ համբուրել, գլուխ խոնարհելով՝ մեսիջ է ուղարկել Սերժիկին: Նախ բոլորս գիտենք, որ այդպես հրաժեշտ են տալիս մահացածներին, (կարող եք հարցնել ՊՆախարարից): Աղվանը ուզեցել է ասել, որ իրենից անմիջապես հետո Հայաստանում դատախազությունը մեռած է:

Գոհար Սիմոնյան

Այ քեզ բաան. ես չգիտեի, որ սատանեքն ամենաշատը ուրբաթ 13-ին են սիրում աղոթել ու հոգեխանգարմունքի մեջ ընկնելով` առանձնակի դաժանությամբ իրենց թագավորության դռները լիզել…

Տեսանյութը՝ Panorama.am

 

Նախորդ հոդվածը‘Այսօր 2pac-ի մահվան 17-րդ տարելիցն է (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ֆլեշի Բարսեղը մնացյալ օլիգարխներից եւ նույն Լֆիկից ոչնչով լավը չէ ‘