‘Այսօր 2pac-ի մահվան 17-րդ տարելիցն է (Տեսանյութ)’

1622

17 տարի առաջ՝ այս օրը 6 օր գտնվելով կոմայի մեջ, ԱՄՆ-ում մահացավ ռեփ երաժշտության լեգենդներից մեկը՝ 2pac-ը:  2pac-ը հրազենային հարձակման ենթարկվեց սեպտեմբերի 7-ին՝ մեքենայի մեջ, երբ Մայք Թայսոն-Բրյուս Սելդոն մենամարտից հետո ուղեւորվում էր Լաս Վեգասում գտնվող ակումբներից մեկը:

Ռեփերի սպանության պատճառները շատերը համարում են Արևմուտք-Արևելք հակամարտությունը. մի մասը  2pac-ի սպանության պատվիրատու է համարում ռեփեռի լեյբլի սեփականատեր Սյուջ Նայթին: Կա նաև կարծիք, որ 2pac-ի երաժշտությունը դարձել էր այնքան ազդեցիկ, որ արդեն խանգարում էր բազմաթիվ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների:

2pac-ի երկրպագուներից շատերը համարում են, որ ռեփերը չի մահացել: Նրանք իրենց պնդումները հիմնավորում են մի շարք պատճառներով, որոնցից մեկն այն է, որ ռեփերը մահացել է ուրբաթ 13-ին: Պատճառներից մեկն էլ համարում են նրա «The Don Killuminati:The 7 Day Theory» ալբոմը և նրա հիմնական կոնցեպտը, որի շապիկին ռեփերը պատկերված է Քրիստոսի կերպարով:

Ձեզ ենք ներկայացնում նաև «Discovery» հեռուստաընկերության պատրաստած ֆիլմը՝ ռեփերի և նրա կյանքի վերջին ժամերի մասին: 

Նախորդ հոդվածը‘Ֆյուլեն մտահոգություն է հայտնում Հայաստանում բռնությունների կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Աղվան Հովսեփյանի վերջին հրաժեշտը դատախազության դռանը. Ֆեյսբուքյան արձագանքներ. Տեսանյութ’