‘Աղվերանի ձորն ավտոմեքենա է ընկել’

851

Հուլիսի 3-ին, ժամը 13.46-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղվերանի ձորը ավտոմեքենա է ընկել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հագամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 35 VS0 78 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վալերի Հայրապետյան ծնվ. 1983թ.) շրջվել է ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Վ.Հայրապետյանը շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Չարենցավան քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել են գազի արտահոսքը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի փոխվարչապետը հրաժարվել է հրեաների հասցեին հնչեցրած մեղադրանքներից ‘
Հաջորդ հոդվածը‘Կկայանա «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի շնորհանդեսը’