‘Ամբաստանյալների խոսքով՝ էպոսագետը կապ չունի Պ.Հայրիկյանի մահափորձի հետ’

1123

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով այսօրվա նիստում ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը որևէ կապ չունի մահափորձի հետ, հայտնում է Փաստինֆոն:

Ամբաստանյալը հայտարարեց նաև, որ դրա մասին ավելի մանրամասն կանդրադառնա իր ցուցմունքում:

Ավելի վաղ նման հայտարարություն էր արել նաև սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող մյուս ամբաստանյալը՝ Սամվել Հարությունյանը՝ նույնպես նշելով, որ Վ.Սեդրակյանը կապ չունի մահափորձի հետ, և իրենք դա արել են գումար շորթելու համար:

Նախորդ հոդվածը‘Ինչպե՞ս կարելի է համեմատել ապրիլի 9-ը մարտի 1-ի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Ասամո Գյանն ու Սալի Մունտարին կողոպուտի զոհ են դարձել’