‘Ամենաթանկ սունկը. 2000 դոլար՝ 1 կգ-ի համար’

4722

Երկու հազար դոլար է անհրաժեշտ մեկ կիլոգրամից քիչ ավել սունկ գնելու համար: Այս «ոչ խելամիտ»  հնչող փաստի պատճառը տվյալ սնկների առանձնահատկությունն է: Գետնասնկերը, որոնց անունը անգամ շքեղ է հնչում, հազվագյուտ սեզոնային ուտեստներ են, որոնցից կարելի հաճույք ստանալ միայն տարին մեկ անգամ՝ այն էլ կարճ ժամանակով: Սակայն նրանց թանկության պատճառը միայն սա չէ:Գոյություն ունեն գետնասնկերի բազմաթիվ տեսակներ, բայց ամենաարժեքավորը համարվում են ֆրանսիական սևերը և իտալական սպիտակները: Սև գետնասնկերը աճում են գետնի վրա՝ կաղնիների և կեչիների հարևանությամբ: Արտաքինից սև-շագանակագույն սնկերը ներսից ունեն կարմրա-շագանակագույն գույն: Տարբերակվում են սուր, կայուն, յուրօրինակ բուրմունքով և թեթևակի՝ ընկույզ հիշեցնող համով:

Սպիտակ գետնասունկը ավելի հազվադեպ տեսակ է, քան սևը, այդ իսկ պատճառով ամենից թանկն է գնահատվում սնկերի շրջանակում: Նա ունի շագանակագույն կեղև և լուսավոր մարմին, իսկ բուրմունքը ավելի հստակ է արտահայտված: Բերքը կարող է խիստ տարբերվել տարուց տարի: Անկասկած, ամենալավ գետնասնկերը միշտ կունենան բարձր գին, բայց այն տարիներին, երբ բերքը աղքատ է, գինը կարող է կարող է կրկնակի, կամ եռակի աճել: Բարձր գինը պայմանավորված է դրանց աճեցնելու պայմանների, հավաքելու, պահպանելու մեթոդների առանձնահատկությամբ, ինչպես նաև զտված համով և բույրով:

Ինչպե՞ս են դրանք աճում

Գետնասնկերի աճի սեզոնը բավականին կարճ է: Սև գետնասունկը աճում է  նոյեմբերից մարտ ընկած ժամանակաշրջանում, իսկ սպիտակը՝ ուշ աշնանից մինչև ձմեռվա սկիզբ: Ըստ օրենքի՝ սպիտակ գետնասնկերի հավաքը Իտալիայում սկսում են հոկտեմբերին: Սեզոնի տևողությունը չի կարող չազդել գնի վրա. թարմ գետնասնկերը գնահատվում են ավելի բարձր: Այս տարի սպիտակ գետնասնկերի բերքահավաքը պաշտոնապես մեկնարկել է սեպտեմբերի վերջին՝ բարենպաստ եղանակային պայմանների շնորհիվ:

 

Ինչպե՞ս են դրանք հավաքում

Գետնասների հավաքը բարդ գործընթաց է, որը պահանջում է կոկիկություն և երկարաժամկետ նախապատրաստում: Գետնասնկերը հատ-հատ են  աճում, այսինքն՝ յուրաքանչյուրը առանձին է գտնվում, և ծառի արմատից պետք է հեռացվի առանց վնասվելու: Ֆերմաներում աճեցված գետնասնկերը չունեն այն  բացառիկ որակը, որը հատուկ է վայրի սնկերին՝ հավաքված հատուկ պայմաններում և յուրօրինակ մեթոդներով:

Ինչպե՞ս են դրանք պահպանվում

Գետնասնկերը օգտագործման կարճ ժամկետ ունեն և որպեսզի հնարավորություն լինի գնահատել համի յուրօրինակությունը՝ անհրաժեշտ է նրանց փորձարկել թարմ վիճակում: Այդ իսկ պատճառով սկզբնական ժամանակահատվածում գետնասնկերը վաճառվում են բավականին արագ, իսկ ռեստորանները հաճախ մրցակցում են ամենաթարմ սնկերի համար:

 

Ինչպե՞ս են դրանք պատրաստում

Ամբողջ աշխարհի գուրմանները և խոհարարները համակարծիք են, որ գոյություն ունեն շատ քիչ ապրանքներ, որոնք իրենց համով կարող են համեմատվել թարմ գետնասնկերի հետ: Գետնասնկերը կարող են օգտագործվել տարբեր ճաշատեսակներում:

Բաղադրատոմս:Ռավիլոլի ռիկոտայով և գետնասնկով

Պատրաստման համար անհրաժեշտ է

—         300 գ ալյուր

—         150 գ ձու (3 հատ՝ փոքր)

—         300 գ ռիկոտա

—         50 գ նանա

—         Աղ, բիբար

—         100 գ պեկորինո տեսակի քերած պանիր

—         80 գ կարագ

—         15 գ գետնասունկ

 

Պատրաստման ժամկետը՝ 30 րոպե

Չափաբաժնի քանակը՝ 4

Ինչպե՞ս պատրաստել

  1. 1.    Խմորը լավ տրորել՝ ձվի և ալյուրի հետ ավելացնելով քիչ քանակությամբ ջուր: Թեթև գլորել և կտրատել բաժակի ֆորմայով: (Մոտ 5 սմ տրամագծով): Պատրաստման համար օգտագործել միայն թարմ ապրանքներ: Ձևավորել ռավիոլին նանայի տերևներով և զեյթունի ձեթի կաթիլներով:
  2. 2.    Խառնել ռիկոտան (եթե այն թաց է, ապա լավ չորացնել ), պեկորինոն, բիբարը և նանայի տերևները: Խորիզը գդալով դնել խմորի վրա, լցնել ռավիոլին (կիսաշրջանի տեսքով, ինչպես պելմենիները, բայց ոչ այդքան շատ): Ռավիոլին լավ կապել և դնել ալյուրով ափսեի մեջ: Աղաջուրը եռացնել, մեջը դնել ռավիոլին և հանել այն պահին, երբ սկսում է «լողալ»: Թույլ տալ, որ լավ չորանան և անմիջապես մատուցել կարագի և գետնասնկի բարակ շերտով: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինա-Ռուսաստան «գազային» սրացումներ ‘
Հաջորդ հոդվածը‘Էներգաարդյունավետության և բնապահպանության համար Եվրահանձնաժողովը պատրաստ է ՀՀ-ին տրամադրել 20 մլնեվրո’