‘Էներգաարդյունավետության և բնապահպանության համար Եվրահանձնաժողովը պատրաստ է ՀՀ-ին տրամադրել 20 մլնեվրո’

839

Էներգաարդյունավետության և բնապահպանական նախագծերի (E5P) ֆինանսավորման նպատակով Եվրոպական Հանձնաժողովը պատրաստ է Հայաստանին տրամադրել 20 մլնեվրո, Արևելյան գործընկերությնա շրջանակներում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հաղորդել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի մամուլի քարտուղար Լորետա Մարտիկյանը:

Նրա խոսքերով, Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան արդեն միացել են (E5P) ծրագրին: Հոկտեմբերի 21-ին, Լյուքսեմբուրգում, Եվրոպական ներդրումային բանկում անդամավճարների հայտարարման վերաբերյալ կոնֆերանսում միջազգային դոնորական համագործակցությունը ներգրավել է ևս 60 մլն եվրո` E5P Հիմնադրամի գործունեությունն ընդլայնելու նպատակով: «Հայաստանին նախատեսված գումարը մոտ է 20 մլն եվրոյին` խոստացված ընդհանուր 60 մլն եվրոյից»,-ասել է Մարտիկյանը: Նա նշել է, որ միջոցները կտրամադրվեն որպես դրամաշնորհ` կոմունալ հատվածի էներգաարդյունավետության նախագծերի տեխնիկական օգնությանը: Նա նշել է, որ Հայաստանի համար նախատեսված` ջրամատակարարման, ջրահեռացման, փողոցային լուսավորության, կենտրոնական ջեռուցման, հասարակական շինությունների ջեռուցման նախագծերը գտնվում են քննարկման փուլում:  

 

Նախորդ հոդվածը‘Ամենաթանկ սունկը. 2000 դոլար՝ 1 կգ-ի համար’
Հաջորդ հոդվածը‘Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները.Կոմիտաս’