‘Ամենավաստակաշատը. 105 մլն դոլար մեկ տարում’

30321

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն Forbes ամսագրի կողմից հռչակվել է տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհի: 2017 թվականի արդյունքերով նա վաստակել է 105 մլն դոլար: Այդքան գումար երգչուհին ստացել է թե համերգային գործունեությունից, եւ թե ձայնասկավառակների վաճառքից:

Երկրորդ հորիզոնականում բրիտանացի երգչուհի Ադելն է, որը 2017 թվականին 69 մլն դոլար է վաստակել:

Երրորդ հորիզոնականում ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆտն է՝ 44 մլն դոլար եկամուտով:

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը 4-րդ հորիզոնականում է՝ 42 մլն դոլարով, իսկ հնգյակը եզրափակում է լատինաամերիկյան ծագմամբ ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը՝ 38 մլն դոլար եկամուտով:

6-րդ տեղում ամերիկացի քանթրի ոճի երգչուհի Դոլլի Փարթոնն է՝ 37 մլն դոլար եկամուտով, 7-րդը՝ բարբադոսյան ծագմամբ ամերիկացի երգչուհի Ռիհաննան՝ 36 մլն դոլարով:

8-րդ հորիզոնականում ամերիկացի երգչուհի Քեթի Փերին է՝ 33 մլն դոլարով, 9-րդում՝ էլի ամերիկացի եչգչուհի Բրիթնի Սփիրսը՝ 34 մլն դոլար եկամուտով:

Տասնյակը եզրափակել է հրեական ծագմամբ ամերիկացի երգչուհի 75-ամյա Բարբարա Սթրեյզանդը՝ 30 մլն դոլար եկամուտով: 

Նախորդ հոդվածը‘ՍԱՊԾ. Լավ չէին մակնանշել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Սերժ Սարգսյան. Կաշխատենք արդարացնել Ձեր եւ Ռուսաստանի նախագահի վստահությունը’