Ամերիկայի գավաթ․ Սեւյանը ոչ ոքի խաղաց, Արոնյանը պարտվեց

513

Սենթ Լուիսում անցկացվող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի մասնակիցներն անցկացրին առաջին դասական պարտիաները։

Ամերիկահայ Սամուել Սեւյանը (լուսանկարում) սպիտակ ֆիգուրներով խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ։ 39-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով խաղացող Լենիեր Դոմինգեսի հետ եւ պարտություն կրեց 28 քայլում։

Ապրիլի 23-ին տեղի կունենան երկրորդ դասական պարտիաները։ Հավասարության դեպքում՝ կանցկացվի արագ խաղի երկուական պարտիա։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 300 հազար դոլար է։ Հաղթողը կստանա 50 հազար դոլար։

Նախորդ հոդվածըԱնտոնիո Կոնտեն պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն
Հաջորդ հոդվածըԿարեն Խաչանովը` ռուսաստանցիներին Ուիմբլդոնի մրցաշարից զրկելու մասին