‘Ամերիկացիներին Ռոմնին ավելի է դուր գալիս. հարցում’

850

ԱՄՆ-ի նախագահի՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին, ըստ  հասարակական կարծիքի ուսումնասիրության Pew կենտրոնի հարցման արդյունքների,  առաջ է անցել գործող նախագահ Բարաք Օբամայից: Այս մասին վկայում են կազմակերպության կայքում տեղադրված տվյալները: Ռոմնիի օգտին իրենց ձայնը պատրաստ է տալ հարցվածների 49 %-ը, մինչդեռ Օբամային ընտրելու մտադրություն է հայտնել ընդամենը 45%-ը: Հարցումն անցկացվել է 1112 մարդու շրջանում:

 Pew կենտրոնի տվյալներով՝ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերին, ԱՄՆ նախագահական մրցարշավի հիմնական մասնակիցների միջև խզումն ավելի մեծ էր: Այսպես, այն քաղաքացիների շրջանում, ովքեր ունեն ընտրելու իրավունք և արդեն որոշել են, որ մասնակցելու են քվեարկությանը, ընդամենը 43%-ն էր պատրաստ իր ձայնը տալ Ռոմնիին, իսկ Օբամայի օգտին պատրաստ էր քվեարկել 51 %-ը:

Նախորդ հոդվածը‘Զարուհի Փոշտանջյանը ԵԽԽՎ-ում խոսել է ԼՂՀ-ի օդանավակայանի բացման մասին ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռիվեր Փլեյթի» երկրպագուները նոր ռեկորդ գրանցեցին’