‘Զարուհի Փոշտանջյանը ԵԽԽՎ-ում խոսել է ԼՂՀ-ի օդանավակայանի բացման մասին ‘

1037

Աժ-ում այսօր, հոկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ ԵԽԽՎ 2012 թվականի նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցած ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց աշնանային նստաշրջանին իր կողմից բարձրացրած հարցերը:

«Ստանբուլում հայկական համայնքի կողմից հարց էր բարձրացվել, թե, մասնավորպես, հայկական դպրոցներում կառավարության կողմից դպրոցի տնօրեններ են նշանակվում ազգությամբ թուրքեր: Այդ հարցը բարձրացրի ԵԽԽվ-ում: Թեպետ իմ հարցապնդման պատասխանն ինձ չբավարարեց, սակայն հարցը կարևոր էր նրանով, որ Թուրքիայի կառավարության կողմից նման միջամտությունը չի խոսում ազգային փոքրամասնությունների շահերից», — ասաց Զարուհի Փոստանջյանը:

Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է նաև ԼՂՀ-ի օդանավականի բացման խնդրին և հայտնել, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար սպառնալիք պարունակող հայտարություններ է անում ԼՂՀ-ում օդանավակայանի բացման դեմ:

Նախորդ հոդվածը‘Օսկանյանի գործը լինելու է ԵԽԽՎ պատգամավորների ուշադրության կենտրոնում. ԲՀԿ ‘
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացիներին Ռոմնին ավելի է դուր գալիս. հարցում’