‘Ամերիկացի երկու ֆուտբոլիստ իրենց ուղեղը կտակել են բժիշկներին’

937

Ամերիկյան ֆուտբոլի երկու խաղացողներ՝ մեկ տարի առաջ դաշտից հեռացած Սիդնի Ռայսը և «Նյու Յորք Ջայանթս» թիմի գործող մարզիկ Սթիվ Ուեզերֆորդը, թույլ են տվել մահվանից հետո իրենց ուղեղներն օգտագործել հետազոտությունների նպատակով: Նրանք նշել են, որ այդպիսով ուզում են օրինակ ծառայել մյուս ֆուտբոլիստների համար:

Բժիշկները տագնապ են հնչեցնում սպորտային վնասվածքների և գլխուղեղի դեգեներատիվ հիվանդությունների հնարավոր կապի առթիվ:

Մոտավորապես 4,5 հազար նախկին մարզիկներ հայց են ներկայացրել Ֆուտբոլի ազգային լիգային՝ գլխի վնասվածքների կապակցությամբ, որ ստացել են կարիերայի ընթացքում: Այդ դիմումների հիման վրա վճարվելիք նպաստները կարող են կազմել մեկ միլիարդ դոլար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Microsoft-ի համասեփականատերը օվկիանոսի հատակում նավ է հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ)’