Ամերիկյան ԶԼՄ-ները գնահատում են Բայդենի ուղերձը հանրությանը

477

Երեքշաբթի նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանում պատերազմի ավարտը, և նրա ելույթն ավելի նման էր ոչ թե հաջող առաքելության տոնակատարության, այլ սգո ճառի, գրում է հեղինակավոր Washington Post-ը։

Բայդենը հայտարարեց, որ Դոնալդ Թրամփը, զորքերը դուրս բերելու վերաբերյալ պայմանագիր կնքելով թալիբների հետ, իրեն ընդամենը երկու հնարավորությույուն էր թողել՝ կա՛մ համաձայնել պայմանագրի պայմաններին, կա՛մ հրաժարվել դրանից՝ Աֆղանստան ուղարկելով հազարավոր նոր զինծառայողների։

Փոխանակ դիմելու ազգին, որը կրած կուրուստների ցավն է ապրում, նախագահ Բայդենը խոսում էր միայն իր մասին։ Նա խուսանավում էր ու ստում, մեղադրում ուրիշներին ու նույնիսկ հայտարարեց, թե մեր ելքը Աֆղանստանից չտեսնված հաջող ստացվեց, մինչդեռ գրեթե բոլորը տեսան, որ դա կատարյալ աղետ էր, գրել է Fox News-ը։

Երբ Բայդենը որոշում կայացրեց վերջ դնելու ԱՄՆ պատմության ընթացքում ամենաերկարատև պատերազմին, ամերիկացիների ճնշող մեծամասնությունը պաշտպանեց նրա այդ քայլը, հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաալիքը՝ հղում անելով հանրային կածիքի հարցումներին։

Միևնույն ժամանակ, նույն հարցումները ցույց են տալիս, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման կազմակերպումը քննադատության ալիք է բարձրացրել նախագահի դեմ։ Նրա գործողությունները քննադատում էին թե՛ հանրապետականները, թե՛ դեմոկրատները, թե՛ արտաքին քաղաքականության և քաղաքագիտության գծով փորձագետները։ Այլ կերպ ասած՝ ամերիկացիները պաշտպանում էին Աֆղանստանից դուրս գալը, բայց ո՛չ Բայդենին։

ԱՄՆ ԶՈՒ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ պահանջում են պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարկ Միլլիի հրաժարականը՝ նրանց մեղադրելով Աֆղանստանից տարհանումը ձախողելու մեջ, գրում է Պենտագոնի Stars and Stripes զինվորական թերթը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըUS Open․ Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում
Հաջորդ հոդվածըՀայաստանը 4 մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ում