‘Ամիրյան փողոցում «Ֆլեշի Բարսեղը» կանաչ տարածքի հաշվին հերթական բարձրահարկն է կառուցում’

1382

Այս պահին լարված իրավիճակ է Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 18Ա, 18, 20, 22, 24 շենքերի բակում, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի, բնակիչները պայքարում են իրենց բակի կանաչ զանգվածի համար, քանի որ, ըստ նրանց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը կանաչ հատվածի ոչնչացման հաշվին փորձում է 16 հարկանի էլիտար շենք կառուցել:

Բնակիչների ճնշման ներքո շինարարությունը կասեցվել է, սակայն բնակիչները մտավախություն ունեն, որ քաղաքային իշխանությունների թողտվությամբ այն կվերսկսվի:

Բակի բնակիչները նկատել են, որ Երևանի ավագանու ընտրությունների շրջանում քաղաքապետ Տարոն Մարգարյանը «կուրծք ծեծելով հայտնում էր, որ Երևանում ավելանալու են կանաչ տարածքներն ու խաղահրապարակները», մինչդեռ «Ֆլեշի Բարսեղը ղասաբի հոգեբանությամբ  ծանր տեխնիկայով ավիրում է տարածքը: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. «Նրանք տեսել են Մերկելին»’
Հաջորդ հոդվածը‘Մահվան պահին Բորիս Բերեզովսկու ունեցվածքը գնահատվել է 800 միլիոն դոլար’