‘Մահվան պահին Բորիս Բերեզովսկու ունեցվածքը գնահատվել է 800 միլիոն դոլար’

810

Ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերեզովսկու ունեցվածքը 2013 թ. մարտին նրա մահվան օրվա դրությամբ գնահատվել է 800 հազար դոլար, տեղեկացնում է Sunday Times թերթը՝ հղում անելով գործարարի մոտ շրջապատին: Ավելի վաղ հաղորդում էին, թե մահվան պահին Բերեզովսկին սնանկ էր, իսկ նրա պարտքերը կազմում են 481 միլիոն դոլար: Բացի այդ՝ Բերեզովսկին անցնում էր մի քանի դատական գործերով:

Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, Բերեզովսկուն են պատկանում մի քանի առանձնատներ Ֆրանսիայում՝ մոտավորապես 400 միլոն ընդհանուր արժեքով, արվեստի գործերի հավաքածու՝ ավելի քան 80 միլիոն դոլարի: Բացի այդ, դատարանի որոշմամբ՝ Բերեզովսկին պետք է մոտավորապես 300 միլիոն դոլար ստանար վրացի գործարար Բադրի Պատարկացիշվիլիի այրուց, փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ամիրյան փողոցում «Ֆլեշի Բարսեղը» կանաչ տարածքի հաշվին հերթական բարձրահարկն է կառուցում’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Ավագյանը հրաժարվում է Փուչիկների տոնի կազմակերպչի «դափնիներից». Հարցազրույց’