ԱՄՆ․ Դատարանը Trump Organization-ին մեղավոր է ճանաչել հարկային խարդախության մեջ

360

Նյու Յորքում Մանհեթենի շրջանային դատարանը երեքշաբթի օրը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող  ամերիկյան Trump Organization ընկերությանը մեղավոր է ճանաչել  ֆինանսական մեքենայությունների մեջ։

Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը։

Ամբողջ աշխարհում հյուրանոցներ, գոլֆի խաղադաշտեր և այլ անշարժ գույք տնօրինող ընկերությանը տուգանքներ են սպառնում, որոնց ստույգ գումարը Նյու Յորք նահանգի դատավորը կորոշի ավելի ուշ։

Trump Organization-ը մեղավոր է ճանաչվել հարկային խարդախության և փաստաթղթերի կեղծման վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներով, որոնք կապված են եկամուտները և թոփ-մենեջերների բոնուսային պարգևավճարները թաքցնելու միջոցով՝ հարկային մարմիններին խաբելու 15-ամյա սխեմաների հետ։

Trump Organization-ը մեղքը չի ընդունում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻտալիայի ՊՆախարար․ Մենք առայժմ նոր զենք չենք մատակարարի Ուկրաինային
Հաջորդ հոդվածըԱդրբեջան․ «Տերտերի գործով» անցնող 19 կալանավոր ազատ է արձակվել