‘ԱՄՆ-Գերմանիա. Խաղաղ ելք, թե՞…’

986

G խումբ, Հունիսի 26, ժամը՝20.00.  Ռեֆեսի, «Արենե Պերնամբուկանու» մարազդաշտ

Գլխավոր մրցավար՝ Ռավշան Իրմատով

 G խմբի առանցքային խաղն է համարվում  ԱՄՆ-ի և Գերմանիայի հավաքականների հանդիպումը: Շշուկներ են պտտվում այն մասին, որ այս երկու ընտրանիների մարզիչները, հին ընկերներ Լյովն ու Կլիսմանը կարող են համաձայնության գալ, խաղն ավարտել ոչ ոքի և երկուսով անցնել հաջորդ փուլ՝ հաշվի չառնելով Գանա-Պորտուգալիա հանդիպման արդյունքը:  Հավատալ այս խոսակցություններին, թե ոչ, դժվար է ասել, սակայն հավանականությունը, իրոք, մեծ է, որ այս երկու թիմերը խաղաղ ելք կգրանցեն:

Հին ընկերները

Այս աշխարհի առաջնությունում  թե Գերմանիայի, և թե ԱՄՆ-ւ հավաքականները ցույց են տալիս  բավական հաջող խաղ: Գերմանիայի հավաքականը հենց առաջին խաղում ջախջախելով Պորտուգալիային (4:0), չկարողացավ նույն բանն անել անկոտում Գանայի հավաքականի հետ խաղում (2:2): Ամեն դեպքում Գերմանացիները համարվում են համաշխարհային այս տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկը: 

ԱՄՆ-ն իր երկու հանդիպումներում ցուցադրեց շատ կրքոտ ու որակյալ ֆուտբոլ և հավաքեց 4 միավոր՝ լրացուցիչ ժամանակի ընթացքում հաղթանակը  զիջելով Պորտուգալիային (2:2):

Ի դեպ, ի տարբերություն մեկնակային խաղերի, այսоր  այս հավաքականներից ոչ մեկը շտապելու տեղ չունի:  Հակամարտությունը տեղի կունենա Մունդիալի ամենաշոգ քաղաքներից մեկում: Այդ պատճառով, հազիվ թե արագ խաղ տեսնենք՝  լի գոլային վտանգավոր  պահերով:

Նախորդ հոդվածը‘Դավութօղլու. Մեր հարաբերությունները կարող են մտնել «նոր դարաշրջան», եթե Հայաստանը և սփյուռքը համարձակվեն «խիզախ քայլերի» գնալ’
Հաջորդ հոդվածը‘Նոր կայքը կբացահայտի Սևանա լճի բոլոր գաղտնիքները’