ԱՄՆ դատախազությունը Թրամփին ծանուցել է նրա դեմ քրեական հետաքննություն սկսելու մասին

163

Ամերիկյան դաշնային դատախազները ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ծանուցել են այն մասին, որ նրա նկատմամբ քրեական հետաքննություն է իրականացվում։

Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթն այժմ հետաքննություն է անցկացնում  գաղտնի փաստաթղթերի նկատմամբ ամերիկյան նախկին առաջնորդի ոչ պատշաճ վերաբերմունքի փաստով։ Թերթի կարծիքով՝ Սմիթը կարող է քրեական հետաքննության շրջանակներում Թրամփին մեղադրանք ներկայացնելու որոշում կայացնել։

Թրամփը պնդում է, որ իր կողմից որևէ խախտում չի եղել, որովհետև ինքը, որպես պետության ղեկավար, օժտված էր իր մոտ եղած բոլոր փաստաթղթերը գաղտնազերծելու լիազորություններով։ Այդ լիազորությունները, սակայն, չէին տարածվում միջուկային ոլորտին վերաբերող նյութերին, մինչդեռ հենց այդպիսի փաստաթղթեր են հայտնաբերվել Թրամփի կալվածքում, հաղորդել է The Washington Post թերթը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿախովկայի ՀԷԿ-ի ճեղքման հետևանքով ավելի քան 14 հազար շինություն է հեղեղվել
Հաջորդ հոդվածըՖոգ Ռասմուսեն․ ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ կարող են զորք մտցնել Ուկրաինա