Կախովկայի ՀԷԿ-ի ճեղքման հետևանքով ավելի քան 14 հազար շինություն է հեղեղվել

157

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ճեղքման հետևանքով Խերսոնի մարզի 15 բնակավայրերում ջրասույզ է  եղել ավելի քան 14 հազար շինություն, ТАСС-ին հաղորդել են արտակարգ ծառայություններում։

Լրատվական գործակալության զրուցակցի խոսքով՝ շարունակվում է բնակչության տարհանումը։ «Ընդհանուր թվով՝ տարհանվել է 4 280 մարդ, այդ թվում՝ 170 երեխա և տեղաշարժվելու դժվարություններ ունեցող 42 մարդ»,- նշել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։

Տարածքի բժշկական ծառայությունները հաղորդել են, որ հեղեղումներից հետո բուժհաստատություններ է դիմել 23 մարդ, 29 հոգի հոսպիտալացվել է։

Ջրի մակարդակը, որն անհրաժեշտ է Զապորոժյան ԱԷԿ-ի սառեցման համար՝ Կախովկայի ՀԷԿ-ի ճեղքումից և Խերսոնի մարզի հեղեղումից հետո, նորմայի մեջ է, հաղորդել են տեխնիկական վերահսկողության ծառայությունները։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԼՍ. Բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը գալիս է
Հաջորդ հոդվածըԱՄՆ դատախազությունը Թրամփին ծանուցել է նրա դեմ քրեական հետաքննություն սկսելու մասին