Ֆոգ Ռասմուսեն․ ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ կարող են զորք մտցնել Ուկրաինա

156

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (2009-2014) Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծում է, որ դաշինքի որոշ երկրներ կարող են զորք ուղարկել Ուկրաինա։

«Եթե ՆԱՏՕ-ն չկարողանա Ուկրաինային առաջ մղելու հստակ ուղի գտնել, լուրջ հավանականություն կա, որ մի քանի երկրներ միջոցներ կձեռնարկեն անհատական կարգով»,- ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի խոսքն է մեջբերել The Guardian թերթը։

Ռասմուսենի կարծիքով՝ եթե Կիևը հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ոչինչ չստանա, ապա Լեհաստանը և Մերձբալթյան երկրները կարող են իրենց ուժերը տեղակայել Ուկրաինայում։ Ըստ Ռասմուսենի՝ անհրաժեշտ է, որ Ուկրաինան, լավ կլինի՝ մինչև գագաթնաժողովը, անվտանգության գրավոր երաշխիքներ ստանա ՆԱՏՕ-ից դուրս։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հունիսի 7-ին, հանդես գալով Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնում, շեշտել էր, որ ներկայում առաջնահերթ  է ոչ թե Ուկրաինայի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին, այլ այդ երկրի հաղթանակը Ռուսաստանի դեմ պատերազմում։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում կկայանա հուլիսի 11-12-ին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ դատախազությունը Թրամփին ծանուցել է նրա դեմ քրեական հետաքննություն սկսելու մասին
Հաջորդ հոդվածըՊենտագոնը հերքել է այլմոլորակային տիեզերանավերի մասին պնդումները