ԱՄՆ դեսպանատունն Էկվադորում կասեցրել է հյուպատոսական ծառայությունների մատուցումը

225

Էկվադորում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիտոյում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը կասեցրել է հյուպատոսական ծառայությունների մատուցումը՝ երկրում բռնությունների ալիքի սաստկացման կապակցությամբ։

«Էկվադորում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ վիզաներ, անձնագրեր ստանալու  և հյուպատոսական այլ ծառայությունների համար դիմումների ընդունումը Կիտոյում ԱՄՆ դեսպանատանը և Գույակիլում հյուպատոսությունում չորեքշաբթի՝ հունվարի 10-ին, չեղարկվում է։ Դիմումների ընդունումը կտեղափոխվի ավելի ուշ օր»,- ասվում է ամերիկյան դեսպանատան կայքում տեղադրված ծանուցման մեջ։

Ավելի վաղ նույնպիսի միջոցների դիմելու մասին տեղեկացրել է Էկվադորում Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը։

Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան կարգադրել է ապահովել բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքների պահպանությունը։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը ՄԱԿ ԱԽ-ում կբարձրացնի ԿԺԴՀ-ի կողմից Ռուսաստանին հրթիռներ փոխանցելու հարցը
Հաջորդ հոդվածըԿլոպ․ Բեկենբաուերը ֆանտաստիկ մարդ էր եւ երկրի պատմության մեջ լավագույն գերմանացի ֆուտբոլիստը