ԱՄՆ-ը ՄԱԿ ԱԽ-ում կբարձրացնի ԿԺԴՀ-ի կողմից Ռուսաստանին հրթիռներ փոխանցելու հարցը

200

Միացյալ Նահանգները մտադիր է չորեքշաբթի՝ հունվարի 10-ին, ՄԱԿ Անվտանգության խորհրդում բարձրացնել ԿԺԴՀ-ի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցելու հարցը՝ դրանք Ուկրաինայում կիրառելու նպատակով։

Այդ մասին երեքշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում տեղեկացրել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցության հարցերով համակարգող Ջոն Քիրբին։

Նա հերթական անգամ պնդել է, որ արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանն սկսել է մեծացնել ռազմատեխնիկական համագործակցությունը ԿԺԴՀ-ի հետ, որն էլ, իբր, բալիստիկ հրթիռներ և դրանց արձակման կայանքներ է ուղարկել ՌԴ։ Վաշինգտոնի վարկածով՝ ռուսաստանյան զորքերը դրանք կիրառել են Ուկրաինայում։

ԱՄՆ-ը «գնահատում է այդ հարվածների հետևանքները», հավելել է Սպիտկ տան պաշտոնական ներկայացուցիչը։

Նախորդ հոդվածըՍպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել Բայդենի և Կլիչկոյի գործնական հանդիպման մասին լուրը
Հաջորդ հոդվածըԱՄՆ դեսպանատունն Էկվադորում կասեցրել է հյուպատոսական ծառայությունների մատուցումը