Կլոպ․ Բեկենբաուերը ֆանտաստիկ մարդ էր եւ երկրի պատմության մեջ լավագույն գերմանացի ֆուտբոլիստը

201

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արձագանքել է լեգենդար գերմանացի ֆուտբոլիստ եւ մարզիչ Ֆրանց Բեկենբաուերի մահվան լուրին։ Աշխարհի չեմպիոնը մահացել է 78 տարեկանում։

«Շատ տխուր օր էր։ Պետք է սկսել ամենակարեւորից․ իմ ցավակցությունն եմ հայտնում Ֆրանց Բեկենբաուերի ընտանիքին:

Երկուշաբթի ես չկարողացա ոչինչ ասել լրատվամիջոցներին, քանի որ պետք է մարսեի այս նորությունը, որովհետեւ Ֆրանցն իմ կյանքի կարեւոր մի մասն էր։ Մի անգամ ես նրան ասացի․ «Ես քեզ շատ ավելի լավ եմ ճանաչում, քան դու երբեւէ կկարողանաս ինձ ճանաչել, քանի որ ես քեզ գիտեմ այն պահից, երբ կարողացել եմ մտածել»։

Ես սիրեցի նրան առաջին օրվանից, երբ հանդիպեցի, սիրեցի նրա խաղը, քանի որ նա տարբերվում էր, առանձնահատուկ էր։ Ֆրանցը ֆանտաստիկ մարդ էր եւ երկրի պատմության մեջ լավագույն գերմանացի ֆուտբոլիստը»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» կայքը։

Գերմանիայի հավաքականի կազմում Բեկենբաուերը դարձել է աշխարհի չեմպիոն (1974), փոխչեմպիոն (1966), բրոնզե մեդալակիր (1970), Եվրոպայի չեմպիոն (1972) եւ փոխչեմպիոն (1976)։

Գերմանիայի հավաքականում Բեկենբաուերը մասնակցել է 103 հանդիպման, խփել 14 գոլ։ Նա համարվում է լավագույն պաշտպաններից մեկը պատմության մեջ։

Նախորդ հոդվածըԱՄՆ դեսպանատունն Էկվադորում կասեցրել է հյուպատոսական ծառայությունների մատուցումը
Հաջորդ հոդվածըWP․ Ուկրաինայի աջակցության դադարեցումը 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենամեծ սխալը կլինի