‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 408.50 դրամ/դոլար’

845

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 4 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.600 մլն.դոլար (633.600 մլն.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 408.50 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.18 կետով բարձր է նախորդ` հունվարի 22-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 408.50 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 408.65: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 408.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 408.50 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 408.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 408.50 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 23-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 44.330 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 408.50 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Կենդանի շղթա՝ Դնեպրոպետրովսկի մեծ կամրջի վրա ‘
Հաջորդ հոդվածը‘Միխայել Շումախեր. Կյանքի օրենքները’