‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 406.88 դրամ/դոլար’

4177

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 28 լոտ խմբաքանակով վաճառվել է 4.450 մլն.դոլար (1.811 մլն.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 406.88 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.09 կետով բարձր է նոյեմբերի 5-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 406.50 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 407.00 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 407.00 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 406.50 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 406.50 դրամ/դոլար, առավելագույն գինը` 407.00 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 6-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 563.294 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 406.88 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանի եւ Մանուկյանի ջանքերով երեկ ազատ են արձակվել մոտ երկու տասնյակ երիտասարդներ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը վարկ կտրամադրի ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման ծրագրի համար’