‘Զուրաբյանի եւ Մանուկյանի ջանքերով երեկ ազատ են արձակվել մոտ երկու տասնյակ երիտասարդներ’

1229

Երեկ Երեւանի Կենտրոնի ոստիկանության մոտ կրքերը մի պահ հասել են գագաթնակետին: Իրավիճակը այնքան է լարվել, որ ոմանք արդեն կանխատեսում էին նոր բախումներ: Դժվար է ասել, թե իրավիճակն ինչպես կզարգանար, եթե կենտրոնի ոստիկանությունում գտնվող Ոստիկանապետ Վ.Գասպարյանի հետ չհանդիպեին ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը: Նրանք ոստիկանապետին են ներկայացրել մոտ երկու տասնյակ երիտասարդների անուններ, որոնք ոստիկանների կողմից բերման էին ենթարկվել թյուրիմացաբար: Երիտասարդները պարզապես գտնվել էին դեպքի վայրում: Ճշտելով տեղեկությունը՝ Գասպարյանը հրահանգել է արագ ազատ արձակել անհիմն կերպով բերման ենթարկվածներին: Գրում է top-news.am-ը: Իր հերթին Politik.am-ը գրում է, որ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը արել են ամեն ինչ, որպեսզի ոստիկանապետը իրավիճակը ընկալի և անմեղ քաղաքացիները չպահվեն բաժանմունքում: Երկար բանակցություններից հետո ոստիկանապետը ընդունել է, որ բերման են ենթարկվել նաև անմեղ քաղաքացիներ և նրանց պետք է ազատ արձակել: Տեսակետ կա, որ եթե ընդդիմադիր ՀԱԿ պատգամավորները հետամուտ չլինեին, ապա ազատ արձակված ակտիվիստներից շատերը դեռևս ոստիկանությունում կլինեին:

Նախորդ հոդվածը‘Վրաստանում այրել են Ռուսասատանի դրոշը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 406.88 դրամ/դոլար’