‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 412 դրամ/դոլար’

789

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 18 լոտ խմբաքանակով վաճառվել է 3.600 մլն.դոլար (1.483 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 412.00 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.13 կետով բարձր է նախորդ` փետրվարի 7-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 412.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 412.70: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 412.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 412.00 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 412.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 412.00 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 10-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 74.480 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 412.00 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Տանը՝ ինչպես գեղեցկության սրահում. Տոնային քսուկներ ‘
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Ձանձրալի, տաղտկալի պատմություն»’