‘Վ.Բաբայան. Սա Գագիկ Ծառուկյանի վրա ճնշման չհաջողված փորձ էր’

979

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձել է «Արարատցեմենտ» գործարանում կատարված միջադեպին:

«Բոլորիս քաջ հայտնի է Հայաստանում իշխանության քայլերի տրամաբանությունը, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ միջադեպը ուղղակիորեն կապված է ԲՀԿառաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից ԲՀԿ7-րդ համագումարում հնչեցրած առաջարկների և քաղաքական գնահատականների հետ: Մեր օպոնենտները պետք է պատրաստ լինեն բաց քննարկումների, այլ ոչ թե մեջքի հետևից գործեն, բանավեճը վերջիվերջո պետք է դառնա Հայաստանի քաղաքական մշակույթի մաս: Սա Գագիկ Ծառուկյանի վրա ճնշման չհաջողված փորձ էր, իսկ այսպիսի միջադեպերը մնալու են իշխանության խղճին: Նման անարդյունավետ քայլերով իշխանությունները շուտով ստիպված կարձանագրեն, որ դատապարտված են իրենց տեղը զիջել այն քաղաքական ուժերին, ովքեր առաջարկում են լայն համախմբում»,- հայտարարել է Բաբայանը:

 

Նախորդ հոդվածը‘Արծվիկ Մինասյան. Իշխանությունը խախտել է Սահմանադրության բոլոր հնարավոր նորմերը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 413.00 դրամ/դոլար’