‘ ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 479.25 դրամ/դոլար’

1118

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 14 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.600 մլն դոլար (1.246 մլրդ դրամ), 479.25 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 479.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 479.25 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը կազմել է 479.25  դրամ/դոլար, փակման գինը` 479.25 դրամ/դոլար, նվազագույն գինը կազմել է 479.25  դրամ/դոլար, առավելագույն գինը` 479.25 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականի հունվարի 12-ից մինչև փետրվարի 16-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 9.900 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 475.00 դրամ/դոլարից աճել է մինչև 479.25 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Կորցնելու տեղ չունենք, որովհետեւ եթե Սերժը ինքն իրան ա կորցնում, մենք Հայաստանն ենք կորցնում — Կարծիք’
Հաջորդ հոդվածը‘Վճռական ելքը մոտիկ է’