‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 408.00 դրամ/դոլար’

675

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 2 լոտ խմբաքանակով վաճառվել է 200 հազ.դոլար (81.600 մլն.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 408.00 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.24 կետով ցածր է հոկտեմբերի 11-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Հաղորդում է Արմինֆոն: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 407.75 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 408.30 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 408.00 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 408.00 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 408.00 դրամ/դոլար, առավելագույն գինը` 408.00 դրամ/դոլար:  Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 531.254 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում աճել է 406.35 դրամ/դոլարից մինչև 408.00 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘ Աբիև. 907-րդ փոփոխությունը խոչընդոտում է ադրբեջանա-ամերիկյան համաբերություններին’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյան. Ինչպես ապօրինի բռնել էին, այնպես էլ ապօրինի բաց թողեցին. Տեսանյութ’