‘ԱՄՆ-ը զենք կմատակարարի Լիբիային՝ ԻՊ-ի դեմ պայքարելու համար’

1442

ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ հայտարարել են, որ պատրաստ են զենք մատակարարել Լիբիային՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար: Վաշինգտոնում այն կարծիքի են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր սպառնալիք է դարձել Լիբիայի համար, ինչը պետք է դադարեցնել:

 Վիեննայում ավելի քան 20 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո, որտեղ քննարկվել է իրավիճակը Լիբիայում, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Միջազգային հանրությունը կհամաձայնի Լիբիայի Նախագահական խորհուրդը հանել ՄԱԿ-ի՝ սպառազինության մատակարարման նկատմամբ սահմանված էմբարգոյի տակից, որպեսզի նա կարողանա զենք ու զինամթերք ձեռք բերել, որոնք անհրաժեշտ են ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքար մղելու համար»,- ասել է Քերին:

Լիբիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե ԻՊ-ի առաջխաղաղցումը չկասեցվի, ապա ահաբեկիչները կարող են գրավել երկրի մեծ մասը:

Լիբիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում 2011 թվականից: Քադաֆիի մահվանից հետո տարբեր խմբավորումներ անընդհատ պայքարում են երկրում իշխանությունը գրավելու համար, որի արդյունքում՝ կենտրոնական իշխանությունն արդեն չի կարողանում վերահսկողության տակ պահել Լիբիայի տարածքը:

Փոխանցումէ euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Թրամփը մուսուլմաններին կոչ է անում համագործակցել ոստիկանության հետ’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է ԱՄՆ-ի պարտքի չափը Սաուդյան Արաբիային’