ԱՄՆ-ը կարող է բավարարել Թուրքիայի դիմումը

360

ԱՄՆ-ը կարող է բավարարել  F-16 կործանիչներ գնելու վերաբերյալ Թուրքիայի դիմումը՝ Սև ծովում ՆԱՏՕ-ի գծով  դաշնակիցներին ուժեղացնելու նպատակով, հինգշաբթի օրը հաղորդել է CNN-Turk հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ամերիկյան պաշտոնակից Ջո Բայդենը խոստացել է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի սենատին համոզի F-16-ի վաճառքի հարցում։

«Կողմերը հանդիպումներ են ունեցել ինչպես Անկարայում, այնպես էլ Վաշինգտոնում։ Տեղեկություն կա, որ ԱՄՆ-ը կարող է համաձայնել բավարարելու Թուրքիայի դիմումը 40 միավոր Block 70 F-16  և Block70-ի արդիականացման 80 լրակազմ գնելու վերաբերյալ։ Բավարարելու պատճառը ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակիցներին զինելն է՝ Սև ծովում աճող սպառնալիքի դեմ»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը քննադատել է Բայդենի շփումը լրագրողների հետ
Հաջորդ հոդվածըԻսպանիայի գավաթ․ «Բարսելոնան» դուրս մնաց պայքարից (տեսանյութ)