‘ԱՄՆ-ը հաստատել է «Աշ-Շաբաբ» խմբավորման առաջնորդի սպանվելու մասին լուրը’

920

Սոմալիում ամերիկյան ռազմական գործողության արդյունքում սպանվել է Աֆրիկայում «Ալ-Քաիդայի» ամենախոշոր ստորաբաժանման՝  իսլամիստական արմատական «Աշ-Շաբաբ» խմբավորման պարագլուխ Ահմեդ Աբդի Գոդանեն: ԱՄՆ-ը գրոհայինների ճամբարին ավիահարված էր հասցրել երկուշաբթի և ոչնչացրել էր այն:

Երեկ Սոմալիի նախագահը գրոհայիններին կոչ է արել իրենց առաջնորդի սպանվելուց հետո ընտրել խաղաղության ճանապարհը:

Գոդանեն ամերիկյան իշխանությունների կողմից ամենափնտրվող մարդկանցից մեկն էր: 2012 թ. ԱՄՆ-ը 7 մլն դոլար պարգև էր խոստացել սոմալիական ջիհադիստների առաջնորդի գլխի համար:

Վերլուծաբան Նուր Մոհամուդ Շեյխը BBC-ին հայտնել է, որ Գոդանեի մահը լրջագույն հարված է խմբավորմանը, և հազիվ թե որևէ մեկն զբաղեցնի նրա տեղը: 

Նախորդ հոդվածը‘Կանացի անվտանգությունը՝ ըստ ոստիկանության. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Օլանդի վարկանիշը ազատ անկման մեջ է’