ԱՄՆ-ը հարված է հասցրել իրանամետ գրոհայիններին Սիրիայում և Իրաքում

2115

ԱՄՆ-ը նոր օդային հարվածներ է հասցրել իրանամետ գրոհայիններին Սիրիայում և Իրաքում։

Այս անգամ ռմբակոծությունը պատասխանն էր ամերիկացի զինվորների և Իրաքում օբյեկտների գնդակոծությանը անօդաչուների օգնությամբ։

Ամերիկյան զինվորականների հայտարարության մեջ ասվում է, որ ավիագրոհների թիրախ են դարձել Սիրիայում և Իրաքում գրոհայինների զինապահեստները։ Վիրավորների կամ զոհերի մասին տվյալներ չեն հրապարակվում։

Հարվածները հասցվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անձնական հրահանգով, որն արդեն երկրորդ անգամ է նման հրամաններ արձակում։

«Ինչպես ակնառու կերպով ցույց են տալիս այդ հարվածները, նախագահ Բայդենը միանգամայն հստակ հասկացնում է, որ ինքը գործելու է ի շահ ԱՄՆ բանակի անձնակազմի պաշտպանության»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱրցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք
Հաջորդ հոդվածըԿանադայում չորս եկեղեցի են այրել, նաև հնդկացի երեխաների հարյուրավոր գերեզմաններ են գտել