Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

3015

Արցախում հունիսի 29-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք:

հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 46 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 26 823-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2892 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8871 քաղաքացու հետազոտություն, որոնցից 908-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 7 քաղաքացի։

Նախորդ հոդվածըՆարեկ Հախնազարյանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնի իրեն նվիրված կոնցերտը
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ը հարված է հասցրել իրանամետ գրոհայիններին Սիրիայում և Իրաքում